Բենզին է լցրել ու այրել. Արտաշատի ոստիկանները բացահայտել են սպանության փորձը

61-ամյա տղամարդը ոստիկաններին պատմել է, թե այրվածքները ստացել է թոնրի մեջ ընկնելու պատճառով։
Sputnik
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Սպանության փորձ Գյումրիում. երիտասարդը կացնով հարձակում է գործել, ապա նկարել և տարածել այն
Օգոստոսի 29-ին, ժամը 12–ին Արտաշատի ԲԿ-ից ոստիկանությանը ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է դիմել 61-ամյա քաղաքացի` մարմնի այրվածքներով, ձախ արմունկին պատռած վերքով։ Քաղաքացին ոստիկաններին ասել է, թե ընկել է թոնրի մեջ։ Սակայն իրավապահները կասկածել էին, որ այրվածքները ու վնասվածքը նա այլ իրավիճակում է ստացել։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 11–ին Նորաշեն–Քաղցրաշեն ճանապարհին տուժածը վիճել է Նորաշենի 66-ամյա մի բնակչի հետ։ Վերջինս սկզբում դանակահարել է նրան, ապա տոպրակի մեջ ունեցած բենզինը լցրել վրան ու այրել։ Քաղաքացուն փրկել են անցորդները։ 66-ամյա բնակիչը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, խոստովանական ցուցմունք տվել։
Նա ձերբակալվել է։