Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը կալանավորվել է

Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են Ներսիսյանի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված և սպանության փորձ կատարած 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը ձերբակալվել է
Նշվում է, որ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել Արմեն Ներսիսյանի մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք:
Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են նաև Ներսիսյանի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:
20–ամյա երիտասարդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել 25–ամյա համաքաղաքացուն ու դիմել փախուստի
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Երևում է, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։
Հիշեցնենք` «Գյումրին կռնա» շարժման անդամները ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: