Մոսկվայում հանկարծամահ է եղել դերասան Արթուր Դիլանյանը

Դիլանյանը հայտնի է ռուսական հայտնի սերիալներում ունեցած դերերով, նա նաև Մոսկվայի հայկական թատրոնի դերասան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 60 տարեկանում Մոսկվայում մահացել է դերասան Արթուր Դիլանյանը։ Այս մասին հայտնել է РЕН ТВ հեռուստաալիքը։ Պարբերականի տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը։
85 տարեկանում մահացել է ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը
Դիլանյանը վատացել է ВДНХ-ի բեմերից մեկում։ Նրա համար շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները ոչնչով չեն կարողացել օգնել։
«Ներկայացման 22-րդ րոպեին հնչել են նրա վերջին բառերը։ Նա կարդում էր մեծ բանաստեղծի տողերը։ Դիլանյանն արտասանեց. «Մնաս բարով, իմ ժողովուրդ, մնաք բարով, ընկերներ...»։ Նույնիսկ կիթառը չհասցրեց ցած դնել։ Հենց բեմի վրա մահացավ»,-պատմել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը։
Նշենք, որ Արթուր Դիլանյանը 18 տարեկանից խաղացել է Մոսկվայի հայկական թատրոնում։ Նա նաև հաճախ նկարահանվել է ֆիլմերում և սերիալներում: Հանդիսատեսին Դիլանյանը հայտնի է առաջին հերթին «Վորոնիններ», «Վերջին Մոհիկանը», «Ջոկեր», «Խոհանոց» և այլ հեռուստասերիալներում ունեցած դերերով։
Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը. նա նկարահանվել էր Չապլինի ու Հիչքոքի ֆիլմերում