Իտալիայում 112 տարեկան հասակում մահացել է երկրի ամենատարեց կինը

Մարիա Օլիվան ուներ ութ երեխա, որոնցից 3–ը մահացած են, նա նաև 58 թոռ և ծոռ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 112 տարեկան հասակում մահացել է Իտալիայի ամենատարեց բնակչուհի Մարիա Օլիվան։ Տեղեկությունը հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։
Ամենատարեցը 102 տարեկան է. քանի՞ մարդ է Հայաստանում 2-րդ անգամ վարակվել կորոնավիրուսով
Նշվում է, որ Մարիա Օլիվան մահացել է Սիցիլիա կղզու Պյացցա-Արներինա քաղաքի իր տանը, որտեղ ապրել է ամբողջ կյանքը: Իր 112-րդ տարեդարձը Մարիա Օլիվան նշել է ապրիլի 16-ին։
Օլիվան ուներ ութ երեխա, որոնցից 3–ը մահացած են,  58 թոռ և ծոռ։
2018 թվականին Մարիա Օլիվան հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ` նրա` Սիցիլիա հովվապետական այցի ժամանակ։
Այժմ ամենատարեց իտալացին Իդա Ձոկկարատոն է, որը բնակվում է Վենետոյի հյուսիսային շրջանում։ Նա իր 112-րդ տարեդարձը նշել է մայիսի 24-ին։