Հացի արտադրամասերի գործունեություն է կասեցվել Գեղարքունիքում և Արարատում. լուսանկարներ

Երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենյակները չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Գեղարքունիքում և Արարատում հացի երկու արտադրամասերի գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Инспекторы органа по безопасности пищевых продуктов организовали проверки пекарни "Вардишо" (Арарат)
Հացի արտադրամասերը
Նշվում է, որ Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել Խորանարդ (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ) և «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում:
Инспекторы органа по безопасности пищевых продуктов организовали проверки пекарни "Хоранард" (Гегаркуник)
Հացի արտադրամասերը
Ստուգումը ցույց է տվել, որ երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենյակները չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասերի պատերը և առաստաղը մրոտված են եղել։ Բացի այդ, կենցաղային հատվածներում սանիտարահիգիենիկ վիճակը չի համապատասխանել սահմանված պահանջներին, անձնակազմի հանդերձարանը չի ունեցել համապատասխան կահավորանք, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության։ Նշվում է նաև, որ սանհանգույցը ապահովված չի եղել հոսող ջրով, բացակայել են հիգիենայի պարագաները։
Инспекторы органа по безопасности пищевых продуктов организовали проверки пекарни "Хоранард" (Гегаркуник)
Հացի արտադրամասերը
երահսկողություն իրականացնող մարմինը կասեցրել է հացի նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը՝ սահմանելով ժամկետ խախտումների վերացման համար: