Սերժ Սարգսյանը դատի կտա Խաչատուր Սուքիասյանին

Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ ամբիոնից ասել է, որ նախկին իշխանությունները ներդրել են օլիգարխ գաղափարը և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատի կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա». ԱԺ նախագահ
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»,–գրել է նա։
Հիշեցնենք` այսօր ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:
Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նիստի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ
Սուքիասյանի վստահեցմամբ` նախկին իշխանությունները ներդրել են օլիգարխ գաղափարը, սակայն որևէ գործարար Հայաստանում նման հնարավորություն չի ունեցել: Ըստ բանախոսի` նման հնարավորություն են ունեցել միայն երկրի առաջին դեմքերը, որոնք ազդեցություն են ունեցել թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ուժայինների վրա:
«Արան դո՛ւ ես, այ տղա». ԱԺ–ում հերթական իրարանցումը եղավ, ուղիղ եթերը դարձյալ ընդհատվեց