Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձավ այն լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Պատմության դասագրքերը չեն խմբագրվում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին վստահեցրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այն լուրերին, թե պատմության դասագրքերում «Արևմտյան Հայաստան» և «Հայկական լեռնաշխարհ» եզրույթները փոխարինվում են այլ ձևակերպումներով։
«Դիմել ենք ՊՆ, որ դպրոցի տվյալ առարկայի միակ մասնագետին չտանեն եռամսյա հավաքի». Անդրեասյան
«Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ համարեց նման լուրերը։
Դպրոցներում ուսուցումը կլինի առկա, դասերը կանցկացվեն օրումեջ. փոխնախարար
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։
Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։
Հեռավար կամ միայն դասագրքով հնարավոր չէ ֆիզկուլտուրայի լիարժեք դասաժամ ապահովել. Քեշիշյան