ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ 44–օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներ Հովհաննես Խաչատրյանի և Արա Մկրտչյանի ընտանիքներն այսօր բնակարան ստացան:
Семьи погибших в карабахской войне военнослужащих получили квартиры
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Տարբեր պատճառներով ժամանակավոր կացարաններում բնակվող Ռեմ Պարշկովային ու Ջուլիետա Մելիքյանին մեկ բան է միավորել` միշտ են երազել սեփական քարե տուն ունենալու մասին, սակայն այսօր, երբ արդեն երազանքն իրականություն է, ուրախության նշույլ երիտասարդ կանանց աչքերում չկա:
Семьи погибших в карабахской войне военнослужащих получили квартиры
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Որոշել էինք, որ թեկուզ հիփոթեքով բնակարան ձեռք բերենք: Միշտ ասում էր՝ որդիներիս կարողանամ տուն թողնել: Տնակում էինք ապրում, բայց շատ երջանիկ էինք, թող ինքը հիմա մեր կողքին լիներ, էլի տնակում լինեինք»-ասում է Հովհաննես Խաչատրյանի կինը՝ Ջուլիետան:
Семьи погибших в карабахской войне военнослужащих получили квартиры
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ընտանիքներն ընտրվել են Գյումրու համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում։ Որպես հիմնական չափորոշիչներ ընտրվել են տնակներում բնակվելու և ընտանիքի կազմում անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքները:
«Տունն ու կենցաղային պայմանները միշտ են երազանք եղել, հատկապես մեծ դուստրս էր դա երազում. միշտ եկեղեցի գնալիս դրա համար էր աղոթում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արա Մկրտչյանի այրին՝ Ռեմը: Ի դեպ, նրանց երրորդ դուստրը ծնվել է հոկտեմբերի 16-ին՝ ամուսնու զոհվելուց հետո:
Բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund»-ի և «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններն ամբողջությամբ կահավորվել են և ապահովվել կենցաղային տեխնիկայով։