Առողջապահության փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ըստ որոշ տեղեկությունների` Արտյոմ Սմբատյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ում կատարած գրառմամբ։
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում»,– գրել է Սմբատյանը։
Առողջապահության ոլորտում Արտյոմ Սմբատյանն աշխատել է շուրջ 3 տարի` տարբեր օղակներում։ Առողջապահության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2019թ–ի դեկտեմբերի 20-ին։
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Սմբատյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ։