Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից. տեսանյութ

Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։
«Հիմա այս անձնավորությունը (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկներ», որոնք երբևէ ԱԺ չեն մտել»,– ասաց Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընհատեց նրա խոսքը` նախազգուշացում հայտարարելով, ապա հրահանգեց անջատել ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը։
Նման բան Սադամ Հուսեյնի ու Պինոչետի օրոք էլ չէիք տեսնի․Վարդևանյանը՝ ԱԺ-ում կատարվածի մասին
Այդուհանդերձ, դահլիճում բարձրացած աղմուկն ու փոխադարձ հնչող վիրավորանքները չդադարեցին։
Ալեն Սիմոնյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը` հարցի իրավունքը փոխանցելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանին։ Պատգամավորի հնչեցրած հարցին վարչապետը չկարողացավ պատասխանել, քանի որ Աննա Մկրտչյանը շարունակեց վիճաբանությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մի քանիսի հետ։
Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի Մկրտչյանը լքի ԱԺ դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
Այս հայտարարությունից հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։