Թալինի բժշկական կենտրոնում 31-ամյա ծննդկան է մահացել

Թալինի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնեց, որ նորածնի վիճակը բավարար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնում 31-ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԲԿ–ի տնօրեն Սարգիս Ավագյանը։
Վրաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստված հիվանդի մահվան առաջին դեպքը
«Նա մեզ մոտ օգոստոսի 19-ին է աղջիկ ունեցել, իսկ օգոստոսի 20-ին մահացել է։ Կինը մեզ մոտ հաշվառված հղի է եղել, իսկ թե ինչ է կատարվել` ձեզ ոչինչ ասել չեմ կարող»,–նշեց Ավագյանը։
Նրա խոսքով` նորածնի առողջական վիճակը բավարար է` նրան տեղափոխել են այլ հիվանդանոց։
Դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 130–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):
Ողբերգական դեպք Լոռիում. 36–ամյա քաղաքացին ընկել է խոտով բարձված մեքենայի վրայից և մահացել