Դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Նման որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատավորի աշխատակազմից։
Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը որպես պատգամավոր
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ` դատախազության բողոքը։
Այսպիսով, Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում: