ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը:
61 կգ քաշային կարգում Մինասյանը գերազանցել է թուրք երկու մարզիկներին: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում գրանցել է 144 կգ արդյունք՝ 9 կիլոգրամով գերազանցելով թուրք մարզիկին։
Երկամարտում Ռաֆիկ Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ Ռաֆիկ Մինասյանը Գյումրիի Մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան է։