Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր, մեկը 1 տարեկան երեխա է

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ 26-ամյա Էմմա Գալստյանը, 58-ամյա Ջավահիր Գրիգորյանն ու 1-ամյա Նանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել
Ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8․6 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Լ. Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա. Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ Կապանի բնակիչ 26-ամյա Է. Գալստյանը, Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 58-ամյա Ջ.ր Գրիգորյանն ու 1-ամյա Ն. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մեկը 4 անչափահասի հայր էր, մյուսը` 21 տարեկան. մանրամասներ` փայտով բարձված մեքենայի վթարից