ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Արագածոտնի մարզում այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով երիտասարդ վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 07։00-ի սահմանում Աղձք գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Միրաքյանը իր վարած «Lexus մակնիշի» ավտոմեքենայով Ագարակ-Աղձք ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել կամրջից։
Վթարի հետևանքով Արման Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։