ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզի Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում։
Цех по производству сыра компании "Санасар Нерсисян"
Բացի այդ, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան:
Цех по производству сыра ИП Гарегин Кочинян
«Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ։ Իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Ընկերություններին ժամկետ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: