Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Լյովա Գևորգյանը եզրափակիչում է։ Տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
«Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին` Այդին Այմադովին։ Գևորգյանը Ահմադովին հաղթել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում»,–նշված է գրառման մեջ, որին կից նաև տեսանյութ է հրապարակվել։
Ի դեպ, Հայաստանը ներկայացնող մեկ այլ ըմբիշ` Մանվել Խնձրցյանը, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։
Հիշեցնենք, որ Դորտմունդում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում էլ նախորդ ամիս ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ տարավ Ահմադովի հետ պայքարում` 11։0 հաշվով. հայ մարզիկը ոսկե մեդալ նվաճեց։