ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ծովագյուղի մոտակայքում գրանցված ավտովթարի հետևանքով 67–ամյա վարորդը տեղում մահացել է։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին։ Տեղեկացրել են, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վագոն-տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: