Յակուտիայում հրդեհներ են մոլեգնում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել. տեսանյութ

Յակուտիան իր տարածքով Ռուսաստանի ամենամեծ մարզն է և ամենաքիչ բնակեցվածներից մեկը։ Մոտ 3 մլն քմ տարածքում շուրջ 1 մլն մարդ է բնակվում։ Հանրապետության մեծ մասը տայգան է զբաղեցնում։ Այնտեղ են գտնվում Յակուտիայի գյուղերի հիմնական մասը։
Sputnik
Յակուտիայի հրդեհների պատճառով մարդկանց շտապ տարհանում են աղետի վայրից։ Ներգրավվել է ԱԻՆ ավիացիան։
Յակուտիայում հրդեհները մոլեգնում են ամառվա սկզբից, բայց կրակը հաջողվում էր պահել բնակավայրերից հեռու։ Այսօր այն մոտեցել է 14 բնակավայրի։ Ավելի քան 100 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։
Յակուտիայում հրդեհի մարման ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել
Կրակը փորձում են մարել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, սակայն դեռ չի հաջողվում։ Կրակի մակերեսը հասել է 7 մլն հեկտարի։ Մեկ օրվա ընթացքում ԱԻՆ–ը, անտառների ավիացիոն պաշտպանությունն ու զինվորականները մարել են 17 օջախ, սակայն նոր 20 օջախ է առաջացել։
Սոչիի բոլոր լողափերը փակ են. փոթորիկ և հորդառատ անձրևներ են սպասվում
Արևելյան ռազմական օկրուգի ինժեներական ստորաբաժանումները հանքայնացված հողաշերտեր են հարթում։
Բնակելի տներին և տնտեսական օբյեկտներին սպառնացող վտանգի պատճառով մարզում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել, 200 փրկարարից բաղկացած խումբ է տեղափոխվել Յակուտիա։ Երրորդ ամիսն է` կրակի դեմ օգնում են պայքարել նաև մի քանի հարյուր կամավորներ։
Նովոռոսիյսկի փողոցները գետերի են վերածվել․ կատաղի տարերքի կադրերը