Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում, մայթերը սպիտակել են կարկուտից. տեսանյութ

Քաղաքացիներն ահազանգում են` մարզերում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։
Sputnik
Եղանակի կտրուկ փոփոխությունը սոցիալական կայքերի հայկական տիրույթում քննարկման թիվ մեկ թեման է դարձել։ Հատկապես շատ են լուսանկարներն ու տեսանյութերը Գեղարքունիքի մարզից։
Ալյասկայի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Facebook-ի օգտատեր Արթուր Արամյանը տեսանյութ է հրապարակել Վարդենիս քաղաքից։ Տեսանյութում երևում է, որ տեղացած տեղատարափ կարկուտից ու անձրևից հետո Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում։ Օգտատերը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ կարկուտը սպիտակ է ներկել մարզի առանձին հատվածներ։
Դշխուհի Սահակյանն էլ Գավառից է լուսանկար հրապարակել, որտեղ կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին։ 
Քաղաքացիները հայտնում են, որ կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզում, մասնավորապես` Աշտարակի տարածաշրջանում։
Նրանց խոսքով` տեղումները մեծ վնաս են հասցրել երկու մարզերի գյուղատնտեսությանը։
Հիշեցնենք` օդերևութաբանները կանխատեսել էին, որ օգոստոսի 14-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Երևանում կարկուտ չի կանխատեսվում, սպասվում է միայն կարճատև անձրև և ամպրոպ։
Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 մլն բնակչի