Ռուս խաղաղապահներն արյուն են հանձնել Արցախի համար

Շուրջ 100 ռուս զինծառայողներ արյուն են հանձնել կամավորության սկզբունքով։ Նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել, որը նախատեսված է բուժհաստատություններում բուժվող ու Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Российские миротворцы едут в больницу сдавать кровь для больных в Карабахе
Ռուս խաղաղապահներն արյուն են հանձնել Արցախի համար
Ըստ հաղորդագրության` շուրջ 100 ռուս զինծառայողներ են կամավորության սկզբունքով արյուն հանձնել։ Արյան նմուշառումն իրականացրել են խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։
Ինչո՞ւ Բաքուն հանկարծ որոշեց դժգոհել ռուս խաղաղապահներից
«Դոնորի արյունը հետազոտվում է լաբորատորիայում։ Հեպատիտի, ՁԻԱՀ-ի, մալարիայի ու մի շարք վարակների առկայությունը բացառելուց հետո ստուգվում է դոնորի ռեզուս գործոնը, անմիջապես եզրակացություն է տրվում ռեցիպիենտի արյան հետ համատեղելիության վերաբերյալ», - ասել է արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ Գայանե Ավանեսյանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը նշել է, որ արյուն հանձնելուց առաջ չափել են յուրաքանչյուր զինծառայողի ճնշումը, հարցրել են` ինչ բողոքներ ունի, լրացրել են անհրաժեշտ հարցաթերթիկը։
«Արյան հանձնման ընթացակարգի ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայողի տրվել է շոկոլադ, հյութ և թխվածքաբլիթ։ Բացի այդ, արյան բոլոր դոնորներին լրացուցիչ մեկ օր հանգիստ է տրամադրվել», - ասել է Պուգաչովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Բաքուն ուզում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, իսկ Երևանը հետ է քաշվել. Արեշև
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: