Օգոստոսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանա թերակղզու հարավային լողափից բաժին բերման ենթարկեցին Դվին գյուղի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ըստ 35-ամյա տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից` ծխելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: