«Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հանեցին ԱԺ-ից

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր զրկվեց ԱԺ նիստին մասնակցելու իրավունքից։ Իր ելույթի ընթացքում Մկրտչյանը կիրառեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, ինչից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն նրա խոսափողը։
Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում
«Հարգելի գործընկերներ, ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ես հեռացնում եմ ձեզ դահլիճից և զրկում այսօր մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից»,- ասաց նա։
Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։
Մկրտչյանը ինքնակամ լքեց դահլիճը։ Ընդդիմության ներկայացուցիչները տեղից փորձեցին առարկել Սիմոնյանի որոշման դեմ, սակայն ապարդյուն։
Ապա Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ ունեցավ՝ քննադատելով ընդդիմությանը։
«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմությունը ասելիք չունենալու հետևանքով փորձում է չարություններով աչքի ընկնել։ Եթե դուք չեք կարող ձեզ զսպել, դա կանեմ ես», - ասաց Սիմոնյանը։
Նա դիմեց ՔՊ-ի պատգամավորներին՝ ասելով, որ վերջիններս չտրվեն ընդդիմության սադրանքներին։
Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի ընտրության հարցով դիմեցին ՍԴ
«Իրանց մոտ ուղղակի մռմռում է, որ էդքան փող ծախսելուց հետո չեն հաղթել։ Նրանց մի արձագանքեք», - ասաց խոսնակը։
Սիմոնյանի ելույթից հետո ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահներ պետք է ընտրեն։