Ես ուղղաթիռ չեմ ունեցել. Վահե Հակոբյանը պարզաբանեց աղմուկ հանած լուրերը

Վահե Հակոբյանը նաև զարմանք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությանը հետաքրքրում է մեկ ուղղաթիռի հարցը այն դեպքում, երբ իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում կառուցվել է մի ամբողջ օդանավակայան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց,ո ր ինքն ուղղաթիռ չի ունեցել։ Նա դա ասաց` ի պատասխան իրեն սպասարկող ուղղաթիռի մասին ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին։
Վատ օժիտ չէ. ՔՊ–ին հետաքրքրել են Վահե Հակոբյանին պատկանող Սարյանի ու Այվազովսկու կտավները
«Ես երբևիցե չեմ ունեցել ուղղաթիռ, դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել, որը մեր համագործակցության ընթացքում (թե` որ, չեմ կարող փակագծերը բացել) պայմանագրի շնորհիվ կատարում էր նաև մեկ–մեկ մեր խնդրանքը և մեզ տեղափոխում էր Կապանից Երևան»,– ասաց նա։
Վահե Հակոբյանը նաև զարմանք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությանը հետաքրքրում է մեկ ուղղաթիռի հարցը այն դեպքում, երբ իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում կառուցվել է մի ամբողջ օդանավակայան։
«Թիվը հնչեցնե՞մ ինչքան է ծախսվել այդտեղ։ 9 մլրդ դրամ + ինքնաթիռ։ Այն արդեն պատրաստ է շահագործման, բայց ձեր պատճառով ինքը դարձել է հարակից սահման։ Հիմա որևէ մեկն իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, որ այդ ինքնաթիռը Կապանից թռնի Երևան և հակառակ ուղղությամբ, ուղևորներին տեղափոխի»,– ասաց Հակոբյանը։
«Ինչ որ գտնեք, ձերն ա». Վահե Հակոբյանը՝ իր ունեցվածքի մասին
Նշենք, որ տարիներ առաջ, Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում աշխատելու ընթացքում մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Հակոբյանը Երևանից Կապան և հակառակ ուղղություններով տեղափոխվում է ուղղաթիռով։
Մարզպետը պարզաբանել էր, որ ուղղաթիռն իր թռիչքներն իրականացրել է ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար, և, աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում, ինքը ևս օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ և հակառակ ուղղությամբ չվերթերից։
Դատախազն ասաց` ինչպես պետք է բերման ենթարկվի պատգամավոր Արմեն Գևորգյանը