Արայիկ Հարությունյանն Արամ Առաջինին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է  հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այս մասին տեղեկացրել են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից:
«Հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում». Արամ Ա–ն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Արայիկ Հարությունյանը Վեհափառ Հայրապետին  է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ, նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:
Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է  հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները: