Ընդունելի չէ. իշխող խմբակցության պատգամավորը` Տավուշի անկլավների հանձնման մասին

Իշխանական խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը համընկնում է իրենց քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Տավուշում առկա անկլավների` Ադրբեջանին հանձնելու մասին տարածված լուրերին։
«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր»․ ՔՊ պատգամավորը չբացառեց` դրանք կարող են փոխանակվել
«Ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին։ Եվ ՀՀ–ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»,– ասաց Խաչատրյանը` պատասխանելով խնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
Իշխանական խմբակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը հիշյալ հարցի շուրջ համընկնում է իր ներկայացրած քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։
Հիշեցնենք` 2021թ–ի մայիս–հունիս ամիսներին լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Այս գյուղերի բնակիչներն իրենց տները լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ–ն հաստատեց