«Իզուր չէ, որ այս սուրբ վայրում ենք երդվում»․ նորակոչիկները` Խոր Վիրապում

Տղաների երդմանը հետևում էին նրանց բարեկամներն ու հարազատները, քահանաներ, զինվորականներ ու պաշտոնյաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Նորակոչիկները հանդիսավոր երդվել են պատվով կատարել ծառայողական պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է «Զինուժ մեդիան»։
Ավանդույթի համաձայն զինվորական երդումն անցկացվում է պատմական և մշակութային նշանակության վայրերում։ Այս անգամ ընտրվել է Խոր Վիրապը։
«Իզուր չէ, որ այս սուրբ վայրում ենք երդվում ու մեր ծնողների առջև, քանի որ պետք է ամբողջությամբ գիտակցենք, թե ում և ինչը պաշտպանելու համար ենք գնում ծառայության», - ասում է նորակոչիկներից Արման Գեղամյանը։
Նա նշում է, որ հատկապես պատերազմից հետո զինվորի ուսերի վրա մեծ պարտականություն է դրված։
«Թևանցելով, դիրքը հետ ենք գրավել». տեսանյութ հարձակման ենթարկված հայկական դիրքից
Տղաների երդմանը հետևում էին նրանց բարեկամներն ու հարազատները։ Նորկաոչիկներից մեկի հայրը՝ Վահե Մայիլյանն ասում է՝ բանակը պետք է ընտանիքի պես լինի։
«Ընտանիքի պես լինեն իրար հետ, ծառայեն, իրար աջակցեն, էդ ա», - ասում է նա։
Նրա որդին էլ՝ Արսեն Մայիլյանը, ասում է, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն պաշտպանել հայրենիքը։
«Յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառայի, իսկ կանայք իրենց ներդրումը ունենան հայրենիքի պաշտպանության գործում», - ասում է նա։
Երդմանը ներկա են եղել զինվորական պաշտոնյաներ, քահանաներ։
Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում