ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Թալին-Մաստանա ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորներն ու զոհվածները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով` վարորդը, որը պայմանագրային զինծառայող է, կորցրել է կառավարումը, մեքենան շրջվել ու ընկել է ձորը: Արդյունքում զինծառայողներից մեկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ չորսը միջին ծանրության հոսպիտալացվել են:
Տուժածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով։ Նրանք արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը:
Վթարի փաստի առթիվ զորամասի հրամանատարությունը, իրավապահ մարմինների հետ միասին, ստուգումներ է անցկացնում:
Վթարի փաստի առթիվ զորամասի հրամանատարությունը, իրավապահ մարմինների հետ միասին, ստուգումներ է անցկացնում:
Հիշեցնենք` այսօր առավոտյանժամը 6֊ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած ավտոմեքենայից դուրս էր բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս էին բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ: Ավտոմեքենայի տակից դուրս էին բերել մեկ քաղաքացու դի։