Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականը։ Եզրափակիչ խաղում հանդիպեցին Ամերիկայի և Ֆրանսիայի թիմերը։ ԱՄՆ-ն հաղթեց 87։82 հաշվով։
Հանդիպման դադարի ժամանակ բասկետբոլի հարթակ դուրս եկավ Քյու անունով ռոբոտը։ Նա ցուցադրեց իր բասկետբոլային կարողությունները՝ տարբեր հեռավորություններից գնդակը նետելով ցանցի մեջ։
Հավելենք, որ բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը հաղթում է չորրորդ օլիմպիական խաղերում անընդմեջ: