ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ աշխատակազմի և ՀՀ վարչապետի հետ զրույցում կարևորել է, որ հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի տնտեսվարողների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը բարձր է գնահատել երկրում ճգնաժամային շրջանում ՊԵԿ–ի կայուն գործունեությունը:
Премьер-министр Никол Пашинян представил аппарату КГД новоназначенного председателя Рустама Бадасяна (4 апреля 2021). Еревaн
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին
«Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ ՊԵԿ–ը պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Փաշինյանը:
Վերաքննիչը մերժել է Բադասյանի բողոքը. Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի իր պաշտոնում
Նա շնորհավորել է Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ նա նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել է, զբաղեցրել նախագահի տեղակալի պաշտոնը և ծանոթ է համակարգին:
Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում:
«Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել»,–ասել է նա։
Премьер-министр Никол Пашинян представил аппарату КГД новоназначенного председателя Рустама Бадасяна (4 апреля 2021). Еревaн
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան
Բադասյանը կարևորել է, որ հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի տնտեսվարողների համար:
«Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:
Նշենք, որ երեկ Ռուստամ Բադասյանն ավարտեց իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ այսօր ՀՀ նախագահի հրամանով ստանձնեց ՊԵԿ նախագահի պաշտոնը։
Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ