ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ` օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 20:30-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:
Ըստ կայքի` վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել:
Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: