Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում շուրջ 5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4 827-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանում կորոնավիրուսային հիվանդացության աննախադեպ թվեր են գրանցվում։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման 4 827 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` ներկայացնելով վիճակագրությունը։
«Pfizer»-ի ու «Moderna»-ի մեկ դեղաչափի արժեքը թանկացել է
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում 428 670 մարդ է վարակվել կորոնավիրուսով։
Մեկ օրում մահացել է 34 մարդ (ընդհանուր թիվը`5 910), ապաքինվել են 1 895–ը (ընդհանուր թիվը`388 893)։
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Պատվաստում է անցել 523 466 մարդ, 16 677–ը` վերջին մեկ օրում։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։
Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին