Արոնյանը հաղթում է ադրբեջանցի Մամեդյարովին շախմատի Chessable Masters առաջնությունում

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կայացել է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters շախմատային առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին օրվանից հետո 2,5:0,5 հաշվով հաղթում է ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովին:
Արոնյանը դուրս եկավ «Chessable Masters» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կխաղա ադրբեջանցու հետ
Արոնյանը ոչ ոքի է ավարտել առաջին պարտիան, երկրորդը հաղթել է սևերով, երրորդում` արդեն սպիտակներով, հաղթանակ է տարել։
Օգոստոսի 4-ին Արոնյանն ու Մամեդյարովը կխաղան մրցաշարի երկրորդ կեսին:
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կայացել շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:
Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով):
«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին