Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Դեպքը տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում։ Վարորդն ու ուղևորներից մեկը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ պատահարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։
Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա
Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին` ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։
Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Իսկ փրկարարները ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։
Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել