ՃՈ տեսուչը 7 միլիոն դրամը էլեկտրոնային ռեգիստր մուտքագրելու փոխարեն ծախսել է

Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ տեսուչներից մեկի ապօրինությունները։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ բողոքը

«Բացահայտվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչի ապօրինությունները։ Պարզվել է, որ նա 2019-2020 թթ. ընթացքում ՃՈ տեսուչների կողմից տեղում գանձված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններին կցված վճարման անդորրագրերն էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել։ Այսինքն` դրանից առաջացած գումարները՝ շուրջ 7 միլիոն դրամ, ծախսել է իր անձնական կարիքների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ

Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Վերոհիշյալ ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ճանապարհային ոստիկանությունը ևս հետևողական պայքար է մղում սեփական շարքերն արատավոր երևույթներից մաքրելու ուղղությամբ։

ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները