Մահացել է արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը

Հեղինակը բազմաթիվ սիրված գրքեր ունի, որոնցից են «Մետաքսի ճանապարհը», «Երևան-հյուրանոցը», «Անտիպոեզիան», «Թուղթ ու գիրը» ևա այլն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կյանքի 68–րդ տարում այսօր մահացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Ջիվան Գասպարյանին ծափերով հրաժեշտ տվեցին. արարողությանը ներկա էին նաև Փաշինյանը և նրա կինը

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

1976-1990 թվականներին աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1992-1997 թվականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը: