Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ

Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, այն պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ

«Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև դա նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել»,–ասել է Լաքոտը` անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գիշերվանից ընթացող զինված գործողություններին: 

Նրա խոսքով` Ֆրանսիայի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է:

«Բնականաբար, մենք չենք մոռանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ուրիշ կետերի մասին, որոնց կատարման հետ կապված դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- հավելել է դեսպանը:

Ադրբեջանում 2 հայ զինծառայողի 15 տարվա ազատազրկման են դատապարտել

Անդրադառնալով Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու Ֆրանսիայի հնարավորությանը, Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում` Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասել է Լաքոտը:

«Գրավել են, հետո հետ շպրտվել». ՊՆ–ում ընդունել են ռազմական կցորդներին

 Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասել է, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է կրկին գալ Հայաստան:

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը կգա այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելուն: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասել է Լաքոտը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։