ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Անցած գիշեր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Տ. Խլղաթյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։