Հայաստանի «արտահերթ» խորհրդարանը. ով ինչքան մանդատ ստացավ

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին։ Ձանձրանալու առիթ հաստատ չի լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կոշտ ընդդիմություն կունենա խորհրդարանում։
Sputnik

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Ո՞վ կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է

Ընդ որում` «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության անդամներից 3-ը կլինեն ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ազգային փոքրամասնության ևս մեկ ներկայացուցիչ էլ «Հայաստան» դաշինքի մանդատ կստանա։։ Սա Ընտրական օրենսգրքի պահանջն է։

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի նախկին նախարար Սեյրան Օհանյանը