Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից

Ազգային ժողովի գործող նախագահն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով` Միրզոյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:

Ըստ լուրերի` նա առաջիկայում դեսպան է նշանակվելու։ Թե որ երկրում, առայժմ չի հստակեցվում։

Վահան Կոստանյանը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք` ՔՊ–ում արդեն հաստատել են, որ ԱԺ ութերորդ գումարման նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Ալեն Սիմոնյանը։

Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից