Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել

Ծառայակիցը խախտել է զենքի հետ վարվելու կանոնները և անզգուշությամբ կրակոց է արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik.Հայաստանում 20 տարեկան զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կորած 2 հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում

«Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմանում, մարտական հերթապահության կրման ընթացքում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պայմանագրային զինծառայողներին այլևս ամենօրյա անվճար սնունդ չի հատկացվելու. ՊՆ