Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի

Գերմանիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ տարերային աղետի զոհերի թիվը կարող է ավելանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի զոհ դարձածների թիվն ավելացել է ու դարձել 133։ Տեղեկությունը հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ռեյնլանդ Պֆալցի հողում տարերային աղետի պատճառով մահացել է արդեն 90 մարդ, իսկ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում՝ 43։

Ավերվել են շինություններ, քանդվել են կամուրջներ, ճանապարհները հեղեղված են։ Տարերային աղետն ամեն բան քանդում է ճանապարհին։

Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյոլնից ոչ հեռու գտնվող Էրֆթշտադտ քաղաքում իրավիճակը վատանում է։

Արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում շարունակվում են անձրևները, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:

Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ

Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները. տեսանյութ