Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները. տեսանյութ

Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ, քանի որ ճանապարհները հեղեղված են, կամուրջները` ավերված։
Sputnik

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 80-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։

Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ

Կոբլենց քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ 50 հոգի մահացել են Ռեյնլանդ Պֆալցում, 30-ը՝ Հյուսիսային Ռեյն–Վեստֆալիայում: Նրա խոսքով` մահացածների թիվը կարող է ավելանալ։

Ավելի վաղ Արվայլեր շրջանի իշխանությունները հայտարարել էին, որ անհետ կորել է մոտ 1,3 հազար մարդ:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում շարունակվում են անձրևները, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:

Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել

Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Կադրերում երևում են հեղեղված փողոցներն ու տները, տապալված ծառերը, վնասված մեքենաները։ Որտեղ ջուրը հետ է քաշվել, բնակիչները փորձում են մաքրել իրենց տներում կուտակված կեղտը։

Երևանում հորդառատ տեղումների հետևանքով անձրևաջրերը լցվել են ավտոկայանատեղի, տուն, խանութ