Լոռու մարզում ավտոմեքենան ընկել է երկաթուղային ռելսերի վրա. տեսանյութ

Հավանաբար վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և այն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Լոռու մարզում «Հունդայի» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել է արգելապատնեշին ու հայտնվել երկաթուղային ռելսերի վրա։

Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին ավտոճանապարհին։ Մեքենան վնասել է ռելսերը և մոտակա ենթակառուցվածքները: Երեք տուժածներ տեղափոխվել են Ալավերդու ու Երևանի հիվանդանոցներ։

Վթարի հետևանքով Հայաստանը և Վրաստանը միացնող երկաթուղու հատվածում երթևեկության երկարատև դադար է առաջացել։

Ավտովթար Տավուշի մարզում. մեքենան 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում

ՀԿԵ-ն վարորդներին կոչ է անում ուշադիր լինել տրանսպորտային միջոցի ղեկին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: