Շրջված մեքենաներ, տուժած լրագրողներ. Կուբան փոթորկվել է

Sputnik

Կուբայում մի քանի օր է, ինչ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները իշխող Կոմունիստական կուսակցության դեմ:

Ազատության կղզում ազատություն են ուզում, կամ «իսկական ժողովուրդը ինձ պաշտողներն են»

Քաղաքացիները ներխուժում են կուսակցության գրասենյակներ, շրջում են ավտոմեքենաներ: Բախումների ընթացքում բազմաթիվ լրագրողներ են վիրավորվել։

Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում

Ակցիաների մասնակիցները դժգոհ են ոչ միայն կառավարությունից ու երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումից, այլև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից:

Գործող կառավարության հակառակորդները պահանջում են ազատ ընտրություններ և ավելի վճռական գործողություններ Covid-19–ի համավարակի դեմ պայքարում:

Վրաստանում պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

Բողոքների ֆոնին երկրի մայրաքաղաք են բերվել զորքեր և անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ:

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

1 / 6
Կուբայի համայնքի անդամների արձագանքը բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին
2 / 6
Տղամարդուն բերման են ենթարկում Հավանայում Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելի կառավարության դեմ ցույցի ժամանակ
3 / 6
Կառավարության կողմնակիցները Հավանայում
4 / 6
Կուբայի կառավարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ մարդիկ արգելափակել են ճանապարհը, ԱՄՆ
5 / 6
Բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցին
6 / 6
Կուբայի համայնքի անդամները քայլերթ անցկացնում Նյու Ջերսիում