Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի «կանաչ ցուցակում»

Հայաստանից Աբու Դաբի գնացող ուղևորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան հասնելուն պես հանձնել ՊՇՌ թեստ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի «Կանաչ ցուցակում»։ Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը Հայաստանում։

Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի

«Կանաչ ցուցակում» ներառվելը նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի գնացող ուղևորները այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան հասնելուն պես հանձնել ՊՇՌ թեստ:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք այդ պարզեցված ռեժիմը վերաբերում է միայն Աբու Դաբի քաղաքին, թե ամբողջ Էմիրություններին։

Ինչպես նշում է Էմիրությունների խոշորագույն տպագիր պարբերականներից The National News-ը, պատվաստված քաղաքացիներն ազատվում են թեստից ժամանելուն պես, բայց այն պետք է հանձնեն ամեն շաբաթ՝ Աբու Դաբիում գտնվելու ժամանակ:

Պարբերականը նաև ճշտում է, որ պարզեցված ռեժիմը վերաբերում է ոչ թե քաղաքացիներին, այլ Հայաստանի բնակիչներին (այլ երկրում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիների վրա այս կարգը չի տարածվում):

Ո՞ր ավիաընկերություններն են ՊՇՌ հետազոտության պատասխան պահանջում