Հայ լուսանկարչի աննախադեպ ֆոտոշարքը Մոսկվայի կենդանաբանական այգուց

Sputnik

Մոսկվայի կենդանաբանական այգին այսօր կներկայացնի Միխայիլ Կիրակոսյանի «Մենք նման ենք ձեզ» սոցիալական ֆոտոնախագիծը։ Նա լուսանկարների միջոցով կարողացել է փոխանցել Եվրոպայի հնագույն կենդանաբանական այգիներից մեկի բնակիչների հույզերը:

Վարդավառը, Կանն ու 78-ամյա խնամված հավաքարարը. շաբաթը`լուսանկարներով

Միխայիլ Կիրակոսյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց մի օր այնքան է տարվել լուսանկարով, որ դա դարձել է իր մասնագիտական հոբբին, և այժմ նա տեսախցիկից անբաժան է։ Երբ 2020 թվականի գարնանը ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակ սկսվեց, և Մոսկվայում լոքդաուն հայտարարվեց, լուսանկարիչները ձգտում էին տխուր կադրեր նկարահանել՝ գնալով դեպի «կարմիր գոտիներ» ու աշխատելով անապատային քաղաքում։

«Մոսկվայի կենդանաբանական այգում ինձ մոտ առաջացավ «Մենք նման ենք ձեզ» խորագրով եզակի նախագիծ ստեղծելու գաղափարը։ Ուզում էի նկարահանել կենդանիներին, նրանց հույզերը։ Շուրջբոլորը բացասական հույզեր էին։ Իսկ կենդանաբանական այգին, թեև փակ էր այցելուների համար, բայց ապրում էր իր կյանքով, աշխատակիցները սովորականի պես գնում էին աշխատանքի», - ասում է Միխայիլ Կիրակոսյանը։

Դասական դարձած համբույրներ. լուսանկարներ, որոնք երբեք չեն մոռացվի

Այսպես էլ հայտնվել է Մոսկվայի կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների շարքը, որը շրջել է Լոնդոնից մինչև Վիենննայի, Մելբուռնից մինչև Նյու Յորքի պատկերասրահներ։

Վարդավառը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաև զբոսաշրջիկները. տոնի ուրախ լուսանկարները

Իսկ բոլորովին վերջերս տեղի է ունեցել ևս մեկ փոքրիկ լոքդաուն՝ Մոսկվայի կենդանաբանական այգին այցելուների համար կրկին փակվել է մի քանի օրով։ Եվ Միխայիլ Կիրակոսյանը կրկին օգտվել է իրավիճակից, և այդ ժամանակ էլ կարողացել է համալրել Կարմիր գրքում գրանցված կենդանիների լուսանկարների հավաքածուն։

«Շատ բան եմ սովորել կենդանիներից։ Օրինակ, հասկացա, որ նրանց հուզական վիճակը կախված է եղանակային պայմաններից։ Պարզվեց՝  շատ կենդանիներ անձրևի կամ ցրտի ժամանակ իրենց այլ կերպ են զգում ու պատրաստ են ավելի ակտիվ «համագործակցել» լուսանկարչի հետ»,-պարզաբանում է Միխայիլ Կիրակոսյանը։

Այժմ կենդանիների հավաքածուն ամբողջությամբ պատրաստ է ու նախագիծը փակ է: Լուսանկարիչը դեռ չի որոշել, թե ինչ է անելու հետագայում, սակայն, ամենայն հավանականությամբ, կշարունակի համագործակցել Մոսկվայի կենդանաբանական այգու հետ։

Մայրամուտը Մարսում և Յոթ քույրերը. Astronomy Photographer of the Year մրցույթի կարճ ցանկը

1 / 8
Մեկ տարվա ընթացքում հովազներին նկարահանելու բազմաթիվ փորձեր են եղել։ Մոսկվայի կենդանաբանական այգում կա 4 արու ու մեկ էգ հովազ
2 / 8
Ձնահովազ. նրան նկարելու նպատակով հեղինակը գնում էր նույնիսկ սառնամանիքին, երբ -25-ի ժամանակ տեսախցիկը պարզապես սառչում ու էլ չէր աշխատում
3 / 8
Ամուրի վագրը սկսում էր «որսը», թեև գտնվում էր ճաղերի մյուս կողմում: Հեղինակի «մոդելը» դարձավ վագրի ձագը
4 / 8
Լուսանկարիչ Միխայիլ Կիրակոսյան
5 / 8
Զեբրերն իրենք են մոտեցել Միխայիլ Կիրակոսյանին ու սկսել նայել նրա ուղղությամբ

6 / 8
Կիրակոսյան․ «Գորիլլայի անունը Վիզուրի է, կրճատ հայկական ոճով՝ Վազիկ։ Շատ ծիծաղեցի, երբ գլխավոր կենդանաբանն ասաց այդ մասին

7 / 8
Կրակոսյան․ «Տափաստանային կատուն սիրում է թաքնվել ծառերի ճյուղերի վրա։ Նրան թվում է, թե քարի է վերածվում, ծառի գույնի է դառնում, և ոչ ոք իրեն չի տեսնում։ Ուստի նրա հետ աշխատելը շատ հարմար է»

8 / 8
Լուսանկարիչ Միխայիլ Կիրակոսյան