Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը

Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է ինտերնետի դարաշրջանից դեռ շատ առաջ ամուսնության նպատակով հեռակա ծանոթանալու ավանդույթների մասին։
Sputnik

Խորհրդային տարիներին Երևանում խիստ պահանջված Неделя շաբաթաթերթին կարելի է բաժանորդագրվել միայն ծանոթով, իսկ կրպակում գնել միայն հավելավճարով կամ «ԽԾԲ»-ով (խնամի–ծանոթ–բարեկամ)։ Խոսքը Известия շաբաթաթերթի կիրակնօրյա հավելվածի՝ ընտանեկան ընթերացնության համար նախատեսված Неделя պարբերականի մասին է։ 

Այն լույս էր տեսնում ավելի քան երեսուն տարի, և դրա գլխավոր խմբագիրը կարող էր աշխատանքից հեռացվել ամեն անգամ, երբ թարմ համարը հասնում էր կրպակներ։

-Այդ ինչպե՞ս,-կհարցնեք։

-Շատ պարզ,-կբացատրի Неделя-ի Ընտանիք և կենցաղ բաժնի անփոփոխ խմբագիր Ելենա Մուշկինան։

Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

«Այդ տարիներին,-կհիշեցնի նա,-մեր գլխավոր խմբագրին կարող էին հեռացնել «կրծկալ» բառի համար։ Իսկ «աբորտ» բառի հայտնվելու համար կարող էին պարբերականը փակել։ Պահպանակի մասին հիշատակում առհասարակ երբեք և ոչ մի տեղ չէր կարող լինել։ Մեզնից առաջ թերթերը գրում էին մարտենյան վառարանների (արտադրական վառարաններ,–խմբ.), ցանքի ու կթի մասին»։

Եվ հանկարծ՝ «Թույլ տվեք ծանոթանալ» խորագիրը․ ամուսնական հայտարարություններ, ծանոթություններ ոչ թե շախմատի տախտակի շուրջ, այլ թերթի միջոցով, նամակների հեղեղ, առաջին հարսանիքները։

...Դրանցից մեկի «մեղավորը» ես եմ․ հերթից դուրս Неделя-ում դասավորեցի Ամերիկա մեկնած ընկերոջս նամակը։ Նամակին արձագանքեց Գյումրիից մի աղջիկ, երիտասարդները սկսեցին նամակներ փոխանակել, հանդիպեցին, որոշեցին, որ իրար համար են ծնվել։ Ապրում-ծաղկում են, Հայաստան գալ չեն մոռանում, Աստված նրանց երկար տարիների կյանք տա։

Քանի որ Ամերիկայի ուղղությունն առաջվա պես ուժի մեջ է հայ (չնայած՝ ինչո՞ւ միայն հայ) հարսնացուների համար, մի քանի դիտարկում այդ թեմայով։ «Տասնհինգ հազար «հարսնացու հյուսիսից» հնարավորություն են ստացել հաջորդ տարի (2010 թվականն էր, այդ ժամանակներից ի վեր թվերը միայն աճել են) ձեռք բերել «ամերիկյան արտադրության» փեսացու»,-հայտնում էի ես ԱՄՆ-ից Երևան։

Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

Թե որ հարսնացուին բախտը կժպտա՝ ոչ ոք չէր կարող ասել։ Մինչ օրս «Կին (ամուսին)՝ փոստով» սկզբունքով ընտանիքի ամրությունը բնութագրող որևէ վիճակագրություն չկա։ Այն, որ ըստ ԱՄՆ ներգաղթի կենտրոնի տվյալների՝ ամեն տարի երկիր է «ներկրվում» 10-12 հազար հարսնացու, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ ոչ ոք չգիտի, թե նրանցից քանիսը կմնան տանը, քանիսը՝ դրսում։ Ինչ-որ ոգեշնչող բան կարելի է ասել թերևս միայն բիզնեսի հաջողակության մասին, որը դեմքով է շրջվել ԱՊՀ երկրներին և, ինքնըստինքյան հասկանալի է` նաև Հայաստանին։

Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

Օրինակ` Ատլանտայում գործող «Կապեր Եվրոպայի հետ» ընկերության տարեկան եկամուտն արդեն այն ժամանակ գերազանցում էր երեք միլիոնը և շարունակում էր թափ հավաքել։ Որտեղի՞ց էին գալիս փողերը։ Ակնհայտորեն` կայքից,։ Բացենք գաղտնիքները։ Ինտերնետ-քարտադարանում հայտնվելն անվճար էր, բայց հարսնացուների հետագա առաջխաղացման համար դեպի փեսացուները (և հակառակը) արդեն վճարել էր պետք։ Առանձին՝ հեռախոսային շփման համար, ընդ որում՝ եթե թարգմանչի կարիք կար, պետք է լրացուցիչ ներդրում անել։ Առանձին վճարի դիմաց ինտերնետ-խնամախոսները կարող էին ուղևություն կազմակերպել ուզած ուղղությամբ։

«Ես Ընտանիք և կենցաղ բաժնի խմբագիրն եմ եղել երեսուներեք տարի և միշտ աշխատակիցներիս ասում էի` իմ բաժինը երբեք չի մեռնի»,-հիշում է Ելենա Մուշկինան։

Ճիշտ է, Неделя-ն մեռավ, բայց նրա սկսած գործն այսօր էլ ապրում ու զարգանում է։ Ի դեպ՝ նաև հայտնի «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման տեսքով։

Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Բայց Ելենա Մուլկինայի «Շաբաթից» և Լարիսա Գուզեևայի «Արի ամուսնանանք»–ից դեռ շատ առաջ` այն ժամանակներում, երբ հեռուստատեսության մասին խոսք անգամ չկար, բայց կար փոստը, երիտասարդները միմյանց փնտրում էին նամակներով և պատահում էր, որ գտնում էին։ Սովորաբար նամակ գրում էին զինվորներին՝ բանակ, բանտարկյալներին՝ գաղութ, կամ միաժամանակ և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Ծրարի մեջ իրենց լուսանկարներն էին դնում, նույնը սպասում էին նաև հասցեատերերից։ Լուսանկարը ստանալով՝ նայում էին, գնահատում, և կա՛մ շարունակում էին նամակագրությունը, կա՛մ ընդհատում։

Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն

Այն ժամանակվա տարածված հումորներից․ ծրարի մեջ հաճախ դնում էին գեղեցկուհի ընկերուհու կամ թատրոնի և կինոյի դերսանուհու լուսանկարը․ հասցեատերը, նամակը ստանալով, հալումաշ էր լինում։ Բայց այդպես «քթից բռնած ման էին տալիս» միայն այն դեպքերում, երբ հաստատ գիտեին, որ սիրավեպը չի շարունակվի։

1979թ․-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց երկրում ընտանիքի և ծանոթությունների ծառայություն ստեղծելու մասին: Ծանոթանալ ու ՔԿԱԳ մտնել այն ժամանակ, ինչպես և հիմա, նախընտրում էին արտասահմանցիների հետ։ Ամուսնանալով, մեծամասնությունը լքում էր տունը և աշխարհի մեկ ուրիշ ծայր մեկնում։ Կտեսնե՞նք արդյոք այն օրը, երբ անկախ նրանից, թե աշխարհի որ կողմից է փեսացուն կամ որտեղ է ծնվել հարսնացուն, նրանք որպես մշտական բնակության վայր կընտրեն Հայաստանը։

«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է