Հայ շախմատիստները հաղթանակներով սկսեցին աշխարհի գավաթի առաջին փուլը

Լևոն Արոնյանն այս մրցաշարում դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Գավաթի խաղարկությունը տևելու է հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik.Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Սոչիում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին պարտիաներում հաղթեցին Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Այսօր տեղի կունենան առաջին փուլի երկրորդ պարտիաները։ Գաբուզյանն ու Մարտիրոսյանը սևերով կխաղան Բիլալ Բելախսենի (Ալժիր) ու Չիտումբո Մվալիի (Մալի) դեմ, Շանթ Սարգսյանը սպիտակներով կխաղա վենեսուելացի Պեդրո Ռեյեսի դեմ:

Երկրորդ փուլում պայքարի մեջ կմտնեն նաև Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել

Առաջին պարտիաներում հաղթանակներ են տարել նաև այլ երկրներ ներկայացնող հայ շախմատիստները` Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), Սամուել Սևյանը (ԱՄՆ) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա):

Նշենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին։

Մրցանակային ֆոնդը կազմում է 1,9 միլիոն դոլար:

Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը