Պետական եկամուտների կոմիտեն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«ՊԵԿ աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների տուփեր, ինչպես նաև մոտ 28 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իրանից Հայաստան եկած բեռնատարում, որի վարորդը թուրք է եղել, 97 կգ հերոին է հայտնաբերվել
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր